Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը

Թրամփը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի մյուս երկրներն իրենց ընկերությունների դեմ անարդար հարկեր կիրառեն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը` ի պատասխան հուլիսին Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված թվային հարկի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Թրամփը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի մյուս երկրներն իրենց ընկերությունների դեմ անարդար հարկեր կիրառեն:

Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ եթե Ֆրանսիան գնա այդ քայլին, ապա Վաշինգտոնը մաքսատուրքեր կկիրառի ֆրանսիական գինիների նկատմամբ այնպիսի ծավալով, «որին նրանք երբեք չեն առնչվել»:

Ավելի վաղ Ֆրանսիայի խորհրդարանը օրենք էր ընդունել, համաձայն որի՝ թվային հարկ է սահմանվում տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ հատուկ թվային ծառայությունների տարեկան ընդհանուր եկամուտի 3 տոկոսի չափով: