Այս շաբաթ Պերուի մայրաքաղաք Լիմայի «Սանտա Իզաբել» կլինիկայում ծնվել է աշխարհում առաջին երեխան, որը բեղմնավորվել է մարմնից դուրս ձվաբջջի հասունացման նոր տեխնոլոգիայի միջոցով։ Ամերիկյան Gameto կենսատեխնոլոգիական ընկերության կողմից մշակված Fertilo տեխնոլոգիան, ըստ էության, արտամարմնային բեղմնավորման նոր տեսակ է: Այս դեպքում ձվաբջջի հասունացումը տեղի է ունենում կնոջ մարմնից դուրս՝ այսպես կոչված ձվարանների օժանդակ բջիջների օգնությամբ, որոնք լաբորատորիայում ստացվում են ցողունային բջիջներից, գրում է kommersant.ru-ն։
Սովորական արտամարմնային բեղմնավորման դեպքում կինը երկու շաբաթ ենթարկվում է ձվարանների հորմոնալ խթանման, իսկ ամբողջ գործընթացը տևում է երեք շաբաթ: Այս դեպքում կողմնակի ազդեցությունների վտանգը բավականին մեծ է, բացի այդ, հորմոնալ խթանումը բեռ է կնոջ օրգանիզմի համար: Մինչդեռ Fertilo-ի դեպքում ձվաբջջի հասունացման գործընթացի մեծ մասը տեղի է ունենում կնոջ մարմնից դուրս, ամբողջ պրոցեդուրան կրճատվում է մինչև երեք օր, իսկ հորմոնների ներարկումների քանակը կրճատվում է 80%-ով:
Gameto-ն արդեն ստացել է տեխնոլոգիայի կարգավորող հաստատումներ Պերուում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Արգենտինայում և Պարագվայում: ԱՄՆ-ում ընկերությունն ավարտում է կլինիկական փորձարկումները։
0Comments