Բերման ենթարկված անօթևանը պարզվել է՝ հետախուզման մեջ գտնվող միլիարդատեր է

Մանրամասներ
միլիցիա

Մոսկվայում՝ «Տյոպլի Ստան» մետրոյի կայարանում, փաստաթղթերը ստուգելիս, ոստիկանները բերման են ենթրակել մի տղամարդու, որն իրեն անօթևան է ներկայացրել։ Սակայն պարզվել է, որ նա «Եվրազբանկ»-ի նախկին փոխնախագահ, «Սոլ Ռուսի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Չիկալինն է:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից, միլիարդատիրոջ դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, և նա հետախուզման մեջ է։ Սակայն այժմ Վյաչելավ Չիկալինը Ուկրաինայում հատուկ գործողության մասնակից է, իսկ Մոսկվայում հայտնվել է ծառայության ընթացքում ստացած արձակուրդի համար։

2021 թվականի մարտին Վյաչեսլավ Չիկալինը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման «Տրանսպորտնի» բանկից միջոցների գողության գործով։ Նա և վեց այլ մեղադրյալներ 2013-2015 թվականներին բանկից գողացել են ավելի քան 21,8 միլիարդ ռուբլի՝ ձևակերպելով տարբեր վարկեր, որոնք չեն մարվել: Երբ Վյաչեսլավ Չիկալինը գողության մեղադրանքով արդեն գտնվում էր քննչական մեկուսարանում, քննիչները պարզել են նաև նրա մասնակցությամբ «Սոլ Ռուսի» ՓԲԸ-ի խարդախ սխեմաների մասին: «Սոլ Ռուսի»-ին Նիժնի Նովգորոդի մարզում Բելբաժի ժայռային աղի հանքավայրի մշակման նախագիծ է: Ընկերությունն իր ներդրողներին մեծ շահույթ է խոստացել։ Արժեթղթերը վաճառվել են հեռախոսային տվյալների հիման վրա զանգեր կատարելու միջոցով։ Ինչպես գրել է ՏԱՍՍ-ը, այս խարդախության զոհ են դարձել արժեթղթերը ձեռք բերած թոշակառուները։

«Նա (Չիկալին) հետախուզման մեջ է եղել, նրա տվյալները եղել են դեմքերի ճանաչման տվյալների բազայում, ինչը հնարավորություն է տվել պարզել տղամարդու ինքնությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ քրեական գործերից մեկով Վյաչեսլավ Չիկալինը նախկինում դատապարտվել է ազատազրկման, սակայն պայմանագիր է կնքել ՌԴ ՊՆ-ի հետ ու գնացել հատուկ ռազմական գործողության գոտի: Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ քննիչների հետ շփվելուց հետո Վյաչեսլավ Չիկալինը հավանաբար կվերադառնա հատուկ ռազմական գործողության գոտի: