Սահարա անապատով գազատար կկառուցեն. Հուշագիրն արդեն ստորագրվել է

Մանրամասներ
ա

Ալժիրը, Նիգերիան և Նիգերը Սահարա անապատով գազատար կառուցելու փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Նրանք նաև պայմանավորվել են նախագծի իրականացումն արագացնելու համար շարունակել բանակցությունները։

Գազատարը գնահատվում է 13 միլիարդ ԱՄՆ դոլար և կարող է Եվրոպային տարեկան մինչև 30 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել։Գազատարի երկարությունը կկազմի մոտ 4000 կիլոմետր։ Այն պետք է սկսվի Նիգերիայից և ավարտվի Ալժիրում, որտեղ կմիանա դեպի Եվրոպա գնացող խողովակաշարերին: