Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ․ բողոքում են կորոնավիրուսային համաճարակի պատճառով իշխանությունների հայտարարած սահմանափող միջոցների դեմ, այս մասին հատնում է РИА Новости-ին։
Ցուցարարները կրում են պաստառներ, որոնց վրա գրված են «Ձեռքերդ հեռու մեր երեխաներից», «Պարտադիր պատվաստումը բռնապետություն է», « Վիրուսը հաղթում է պատվաստմանը, իսկ մե՞նք», «Ուսուցիչները դեմ են պարտադիր պատվաստումներին» և այլն։
Վիեննայում շաբաթօրյա ցույցերի անվտանգությունն ապահովում է մոտ 1,4 հազար ոստիկան։
Նոյեմբերի 22-ից Ավստրիան լոքդաունի է անցել, որն ավարտվելու է կիրակի օրը միայն նրանց համար, որոնք պատվաստվել են կամ ապաքինվել, իսկ չպատվաստվածների համար սահմանափակումները պահպանվելու են։ Բացի դրանից, փետրվարի 1-ից Ավստրիայում ուժի մեջ կմտնի 14 տարեկանից բարձր անձանց համար պարտադիր պատվաստումների մասին օրենքը, որը խախտելու դեպքում կտուգանվեն 3,6 հազար եվրոյով։
0Comments