Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը արևմտյան երկներից զենք սկսել է ստանալ դեռևս 2021 թվականի վերջից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Զելենսկու՝ BBC-ին տված հարցազրույցին:
Հարցին՝ Կիևն Արևմուտքից զենք ստացե՞լ է 2021-ի դեկտեմբերին ու հունվարին, Զելենսկին դրական է պատասխանել՝ հավելելով, որ մտավախություններ են ունեցել, որ Ռուսաստանը «հարձակողական գործողություններ» կսկսի։
«Հենց այդ պատճառով էինք մենք ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցել, հենց այդ պատճառով էինք կայունացնում իրավիճակն Ուկրաինայում, հենց այդ պատճառով էր մեզ անհրաժեշտ իմ թիմի ուժեղ ղեկավարումը, հենց այդ պատճառով էինք մենք պայքարում երկի ներսում որոշ քաղաքական խմբերի դեմ։ Մենք այս պատերազմն ավելի վաղ ենք սկսել»,- ասել է Զելենսկին:
0Comments