Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի. Բորելը՝ Ուկրաինայում իրավիճակի մասին

Մանրամասներ
ա

Ազդված եմ Վլադիմիր Զելենսկու եւ Դենիս Շմիգալի տոկունությամբ, վճռականությամբ եւ հյուրընկալությամբ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որը նախօրեին այցելել էր Կիեւ։

«Ես վերադառնում եմ անելիքների հստակ ցուցակով.

1. Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի։ Լրացուցիչ 500 մլն եվրոն... ընթացքի մեջ է։ Զենքի մատակարարումը կիրականացվի՝ հաշվի առնելով Ուկրաինայի կարիքները»,- գրել է նա։