Գվինեայում զինվորականները շրջափակել են մուտքը դեպի Կոնակրի՝ Գվինեայի մայրաքաղաք, հյուսիս-արեւելյան ուղղությամբ ավտոմայրուղիներով, հաղորդում է Associated Press-ը:
Աղբյուրների տվյալներով՝ բանակայինները տեղակայված են մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա: Հայտնի չէ՝ ինչ նպատակով եւ ում հրահանգով է մասամբ շրջափակվել մայրաքաղաքը:
Ավելի վաղ Կոնակրիի կառավարական թաղամասում լսվել է ինտենսիվ հրաձգություն: Զինվորականների խումբը զենքով գտնվում է նախագահական պալատի առջեւ, որը պաշտպանում է նախագահական գվարդիան:
Հասկանալի չէ՝ արդյո՞ք դա դժգոհ զինվորականների ելույթ է, թե՞ նրանց կողմից իշխանությունը զավթելու փորձ:
0Comments