Նուրբ թխվածքաբլիթներ՝ պատրաստված դեղնուցից

Խանութում այսպիսիք չեք գտնի

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 200 գ
  2. Թթվասեր – 2 ճ/գ
  3. Շաքարավազ – 1 ճ/գ
  4. Դեղնուց – 4 հատ
  5. Կիտրոնի կեղև – 2 թ/գ
  6. Կարագ – 2 ճ/գ
  7. Վանիլին՝ ըստ ճաշակի
  8. Շաքարավազ

Պատրաստման եղանակը

  1. Մաղած ալյուրի մեջ փոսիկ բացել և լցնել սառը կարագը, թթվասերը, շաքարավազը, դեղնուցները և կիտրոնի քերած կեղևը:
  2. Խառնել բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի փափուկ, առաձգական խմոր:
  3. Խմորից գնդիկներ ձևավորել, որոնց էլ տալ կրենդելի ձև:
  4. Թխվածքաբլիթները թավալել շաքարավազի մեջ և տեղավորել յուղաթղթով պատված տապակի վրա:
  5. Թխել 200 աստիճան ջեռոցում 15 րոպե:
  6. Պատրաստեց Անի Գաբուզյանը