Հայաստանը բավականին մեծ փորձ ունի զինված ուժերի օգտագործմամբ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Օրինակ Արթիկ քաղաքում 1992 թվականի մարտի 14-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանի հրամանագրով արտակարգ դրություն է հայտարարվել:
Մեկ այլ օրինակ է Ջանֆիդայում և Փշատավան շրջաններում զինված խմբավորումների հրահրած հակահասարակական գործողությունները ճնշելու համար մեկ ամիս ժամանակով արտակարգ դրություն հայտարարելը: Հրամանագրի կատարման պարտականությունը դրվել է ՀՀ ներքին զորքերի, ՊՆ-ի, Ազգային անվտանգության պետական վարչության վրա: Հրամանագիրն արձակվել է 1993 թվականի փետրվարի 8-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:
Ալումյանը հիշատակեց նաև 1996 թվականի հայտնի իրադարձությունների մասին, երբ Երևանի փողոցներում տանկեր հայտնվեցին. «96 թվականին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման: Իսկ 2008 թվականին զորքերը տեղակայվել են այնպիսի հատվածներում, որպեսզի ցուցարարների հետ անմիջական շփում չլինի: 96 թվականի ցույցերից հետո Վանո Սիրադեղյանը հայտարարեց, որ հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք, ինչը շատ կարևոր է: Նա ասել է, որ զորքերը պահպանել են սահմանադրությունը, պաշտպանել նախագահին: Սիրադեղյանի խոսքերով, երբ կրքերը թեժանում են, ժողովուրդը բաժանված է 2-3 մասի, խոսքը բանակինն է, կարևորը սպայական կազմն է, որը կոչվում է երկրապահ. «Եթե մեկ սմ կողք ենք գնացել ուրեմն արյունն արժե այն, որպեսզի սահմանադրական կարգն ու թափված արյունը փոխհատուցվել են կայունությամբ: Ձեր կենացը, Վազգեն քո կենացը»»,-ասել է Սիրադեղյանը:
Ալումյանը հիշեցրեց նաև Սիրադեղյանի խոսքերն այն մասին, որ 8 ավտոմեքենայով կթռչեն մարդկանց, ովքեր կարող են գնալ տուն ու չորանալ.
«Ինչ ժողովուրդ, ընդամենը 15 հազար, իսկ զայրացած՝ ընդամենը 300-500 կամ՝ 1000: 8 մեքենա քաշում ես, լողացնում մարդկանց ու տուն են գնում չորանալու: Հույս ունեմ, որ զորքը մեր կողմն է, որ Ռոմիկի 200 տղաները կրակելու են ավտոմատներով: Փառք Աստծո դրան չհասավ, որովհետև ոչ միայն դուք, այլ նաև մենք պետք է կրակեինք: 50-100 մարդ պետք է սպանեինք, որովհետև եթե գլխավոր հրամանատարի վրա են գնում, գոնե 800 մարդ պետք է սպանել»,-Սիրադեղյանի խոսքերը մեջբերեց Ալումյանը:
0Comments