Մոտակա երկու ամիսն ամեն Աստծո օր մեզ բոլորիս հայտնի տպերը հարցազրույցներով ու ֆեյսբուքյան ստատուսներով աղոթելու են, որ թուրքերը հարձակվեն․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Երեկ առավոտվանից ռուսական գործակալական կազմը մեկ մարդու պես սկսեց գուժել Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին, պնդելով, որ Սյունիքի միջանցքը նրանք ուժով են վերցնելու: Ընդ որում, այնքան վստահ էին պնդում ու այնքան միահամուռ, որ թվում էր, թե կոնկրետ ժամն էլ գիտեն հարձակման: Թվում էր, թե կոնկրետ գրել, տվել էին ձեռները` համ «նախազգուշացումը», համ էլ հարձակումից հետո գրվելիք տեքստերը, օրինակ՝ «տեսա՞ք, որ հենց Ռուսաստանը թուլացավ, թուրքերը առիթավորվեցին»: Ու ոչ մեկ չի ասում, եթե թուրքերը մենակ ռուսների թույլ ժամանակ են առիթավորվում, բա Արցախի վրա խի՞ հարձակվան երկու տարի առաջ... Առավել ևս չեն բացատրում` ո՞նց կարա Ադրբեջանը հարձակվի մի երկրի վրա, որի տարածքային ամբողջականությունը երաշխավորում է Ռուսաստանը, և որտեղ Ռուսաստանը մի ահռելի բազա ունի, իսկ բազայից զատ իր արսենալում լիքը հրթիռ կա` այդ թվում, իրենց ստեղի ագենտուրայի սիրած, միջուկայիններից...

Էս ֆլեշմոբի իրական պատճառը Մոսկվայի խայտառակ պարտություններն են Ուկրաինայում: Ողջ աշխարհը հիմա, ուշադիր հետևելով այդ իրադարձություններին, որոշում է կայացնում, որ ճամբարին հարել` արևմտյա՞ն, թե՞ ռուս-թուրք-չինական ապստամբներին: Ու քանի որ մանրից բոլորին էլ պարզ է դառնում, թե ով է հաղթող դուրս գալիս, Մոսկվան ստիպված, ավանդույթի համաձայն, ընկնելուց առաջ իր տարածքները «այրում» է էն հույսով, որ մի պայծառ օր հետ կգան:

Այրմանը ենթակա նման տարածք է նաև Հայաստանը, որտեղ անհրաժեշտ է նոր ական տեղադրել Կովկասում: Քանի որ Արցախյան ականը նրանք անիմաստ վատնեցին Ուկրաինական ավանտյուրայի վրա, հիմա իրենց նոր ական է պետք՝ Զանգեզուրի միջանցքը: Դրա համար Ալիևին պետք է դրդել ագրեսիայի, Հայաստանում էլ կազմակերպել ևս մեկ կապիտուլյացիա:

Ինձ այս սխեմայի իրատեսականությունը վստահություն չի ներշնչում մի քանի պատճառով. տեսեք, ինչքան էլ Մոսկվայի ռեսուրսները տարածաշրջանում շատ լինեն, միայնակ նրանք Արցախը չէին կարողանա հանձնել թուրքերին: Այս գործում իրենց ուրույն դերն են ունեցել բոլոր աշխարհաքաղաքական բևեռները: Ուրիշ հարց, որ Իրանն ու արևմուտքը աչք էին փակում, որովհետև հաշվել էին, որ դրա արդյունքում Ռուսաստանը վերջապես դուրս կշպրտվի Կովկասից, իսկ Մոսկվան դա անում էր իր հաշվարկով՝ Ուկրաինան վերցնելու համար: Հետևաբար, երբ որ իրենց պագոնները Մոսկվայում ստացած հայ գեներալները հերթով սաբոտաժի էին ենթարկում մեր պաշտպանական գծերը, Փաշինյանն առանձնապես նրանց չէր խանգարում, բնական է, որ «ընդդիմությունը» նույնպես սուս ու փուս սպասում էր օպերացիայի ավարտին: Բացառված է, որ Ալիևը կարողանար վերցնել Արցախը բացառապես ռուսների ջանքերով, տո նույնիսկ ողջ աշխարհի օգնությամբ հազիվ վերցրեց` ակամայից ստիպելով բոլորի ագենտներին պալիտ անել:

Սյունիքի մասով նման աշխարհաքաղաքական կոնսենսուս չկա` ոչ Իրանը, ոչ էլ Արևմուտքը դրա դաբռոն չեն տվել: Իսկ դա, օրինակ, նշանակում է, որ Փաշինյանն այս անգամ կարող է մոբիլիզացիան էլ նորմալ կազմակերպել, զենքի մատակարարումն էլ, կարգապահությունն էլ, մնացած ամեն ինչն էլ: Այսինքն այս անգամ նա կարող է անել այն ամենը, ինչ կարող էր անել Արցախում ու միտումնավոր չարեց: Ընդ որում, անելու է նա դա ոչ թե հայրենասիրական ինչ-որ մղումներից, այլ զուտ, որովհետև լափած միլիոնները Կանադայում վայելելը շատ ավելի հաճելի է, քան մի երկու տարի Ռոստովում ապրելն ու հետո հանկարծակի թունավորվել, մեռնելը:

Ասեմ ավելին, Ալիևն էլ շատ լավ գիտի, որ էս անգամ իրա մոտ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ այնպես, ինչպես ռուսների մոտ առաջացան Ուկրաինայում: Հետևաբար նա, նույնիսկ եթե ինչ-որ բան նախաձեռնի էլ, դա կլինի Սև լճի կարգի օպերացիա, էնքան որ Մոսկվային ցույց տա, որ ինչ-որ բան փորձեց անի...

Այս լարվածությունը կպահպանվի ընդհուպ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ օրը տեղի է ունենալու Չինաստանի կոմկուսի համագումարը, որտեղ հանգուցալուծում է ստանալու ներչինական աթոռակռվի խնդիրը: Ինչ ամերիկացիք դաշինք կնքեցին Չինաստանի հետո 1971 թվականին, այնտեղ իշխանությունը բաժանված է երեք, իրար հավասարակշռող մասի: Կա Կենտրոնական Ռազմական Խորդհուրդը, որը ավանդաբար չինացի ազգայնականների որջն է, կա կառավարությունը, որտեղ նախագահել են արևմտուքի հետ հեշտ լեզու գտնող մարդիկ, ովքեր դրա շնորհիվ տնտեսական աճ էին կարում ապահովել և կա Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեն, որտեղ երկու խմբերի ներկայացուցիչներն են նստում: Ներկա պահին Չինաստանի ղեկավարն է Սի Ձինպինը, ով Ռազմական Խորհուրդի ներկայացուցիչն է: Մինչդեռ վարչապետի պաշտունում Լի Կեցյանն է, ով Չինաստանի նախկին ղեկավար, արևմտամետ Հու Ձին Տաոյի կադրն է: Քանի որ Վարչապետ լինելու ժամկետները սահմանափակ են, Լի Կեցյանը չի կարող նորից վարչապետ դառնալ, բայց, պաշտոնը զիջելով, նա էականորեն կթուլացնի իր և իր խմբի դիրքերը, ինչն էլ կենաց մահու պայքարի է հասցրել չինական վերնախավին: Սա իր հերթին ազդել է բուն պետության վրա: Չինաստանի տնտեսական աճը տաս անգամ ավելի փոքր է, քան կանխատեսվում էր և վատագույնն է վերջին 40 տարվա ընթացքում: Դե Փելոսին էլ, մեղմ ասած, շատ ցավոտ հարված հասցրեց Ռազմական Կոմիտեի դիրքերին` անտեսելով բոլոր սպառնալիքները և ափաշքյարա վայրեջք կատարելով Թայվանում:

Ոչ պակաս խնդրահարույց վիճակ է այս դաշինքի մյուս ծայրում: Ինչքան էլ Էրդողանը սպառնում է հույներին նորից ցեղասպանության ենթարկել, էս հույները խելքները գլուխները չեն հավաքում: Երկու օր առաջ էլ թուրքական նավի վրա կրակ էին բացել: Ոչ պակաս մտահոգիչ են Էրդողանի համար իր վարկանիշի տվյալները՝ խոշոր քաղաքներում արդեն 30%-ից սկսել է իջնել, ընդդիմությունն էլ թարսի պես վերջապես բարիշեց մեկ միասնական թեկնածույի անվան շուրջ (էս հարցում էլ են մերոնցից ահագին ավելի խոհեմ): Միասնական թեկնածու Քըլըչդառողլույի անունն է Քեմալ, իր կուսակցության հայր` Քեմալ Աթաթուրքի պես: Կուսակցությունն էլ դե խիստ արևմտամետ, աշխարհիկ ու «քաղաքակիրթ»: Կան անշուշտ այդ դաշինքում բազմաթիվ տարաձայնություններ, օրինակ, Մարալ Ակշեների պես ուլտրա-ազգայնականները կոչ են անում ՌԴ-ին պատերազմ հայտարարել, իսկ քեմալիստները ընդամենը պահանջում են զորքով օգնել Ուկրաինային:

Հաշվի առնելով, որ ՀՀ ՊՆ-ն բավականին ծավալուն 8-օրյա այցով մեկնել է ԱՄՆ, իսկ ԱՄՆ-ից այստեղ է պլանավորում գալ վերջերս Թայվան մեկնաս հերոսուհին, կարելի է վստահ լինել, որ կինոն դեռ առջևում է: Նենց որ դիմացեք հարգելիներս, այս ամենից բխում է այն, որ մոտակա երկու ամիսն ամեն Աստծո օր մեզ բոլորիս հայտնի տպերը հարցազրույցներով ու ֆեյսբուքյան ստատուսներով աղոթելու են, որ թուրքերը հարձակվեն: Ընդ որում, եթե առաջ իրենց թվում էր, որ այդպես նրանք վլաստի կգան, հիմա արդեն հասկանում են, որ դա էլ չի օգնի: Պարզապես ուզում են գոնե էս անգամ ճիշտ դուրս գան... ջայնամ, թե մի քանի հազար էլ չի զոհվի, մեկ ա իրենք խրամատ մտնողը չեն:

Հ.Գ. Իմիջայլոց, վստահ եմ, որ Արցախում Ադրբեջանը նորից պատժիչ գործողություն է նախաձեռնելու, ու այս անգամ ևս ռուսները ոչինչ չեն անելու:

Արթուր Դանիելյան