Արցախի համար արցախցիները 5 անգամ ավելի շատ կյանք են տվել, քան հայաստանցիները, այս մասին հայտարարել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը։
Դա, ըստ նրա, վիճակագրական փաստ է:
«Բայց փաստ է նաև այն, որ երկրորդ ամենաշատ կռված ու կյանքը նվիրածները շիրակցիներն են եղել` դեռ առաջին պատերազմից սկսած: Ուզում եմ, որ բոլորը դա իմանան, նախ և առաջ` հենց արցախցիները»,- նշել է նա։
Դանիելյանն ընդգծել է՝ ՔՊ-ականների «բստրած մտքերը» չպետք է ազգամիջյան ատելություն սերմանեն:
«Ես երբեք այս փաստերը չեմ մոռանա, հույսով եմ` արցախցիները նույնպես: Իրար հանկարծ չատեք, ատեք մեզ պառակտողներին»,- հավելել է նա։
0Comments