Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, տուրիզմի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Սվիցեւը (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ) երգչուհի եւ հաղորդավարուհի Օլգա Բուզովային շրջափակման իր արած կատակից հետո Լենինգրադի շրջափակման մասին գիրք եւ Դմիտրի Շոստակովիչի յոթերորդ սիմֆոնիայի ձայնագրությունը կուղարկի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Չեմ ցանկանում իջեցնել այդ աղջկա բարոյակա որեւէ արժեք, սակայն այդ հոլովակում նա անմիտ եւ հիմար տեսք ունի։ Ակնհայտ է, որ նրա գիտելիքների անբավարար լինելուց ստացվում է նման կոպիտ, ցածր, անմիտ կատակ», - ասել է պատգամավորը։
Ինչպես շեշտել է պատգամավորը շրջափակման թեմայով կատակ անելն անընդունելի է։ Նա նշել է, որ երգչուհու կյանքին օր օրի հետեւում են միլիոնավոր երիտասարդներ, այդ իսկ պատճառով նա պետք է լավ օրինակ ծառայի։
Հեռուստահաղորդավարուհին այժմ գտնվում է Բալիում, որտեղ հանկարծակի կերպով հայտնվել է սկանդալի կիզակետում։ Աստղը կարճ հոլովակ է հրապարակել, որում պատկերված է ուտելու ընթացքում։ Երբ նրա ափսեն դատարկվում է, նա լպստում է այն, ինչից հետո ասում է՝ «Ես «блокадница» եմ»։
0Comments