Ամերիկացի երգիչ և դերասան Նիք Ջոնասը GQ ամսագրի վարկածով տարվա ամենանորաոճ տղամարդ է ճանաչվել: Այս մասին գրում է The Independent-ը:
Քվեարկությունն անցկացվել է ամսագրի կայքում: Ընթերցողները 64 թեկնածուներից ընտրել են իրենց ֆավորիտին: Ջոնասի գլխավոր մրցակիցներն են եղել դերասաններ Ջեֆ Գոլդբլումը և Ռայան Ռեյնոլդսը, ինչպես նաև երգիչ Ջոն Լեջենդը:
Հայտնի է, որ Պրիյանկա Չոպրայի հետ հարսանիքի ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին, դերասանն օրվա ընթացքում մի քանի անգամ փոխել է հագուստը:
0Comments