Մինչև մեկին դիրքեր ուղարկելը հիշեք, որ դուք էլ կարող եք գնալ ու դիրք կանգնել

ՀՀ Պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ողղակի նողկալի են սահմանի թեմայով ու հատկապես զոհերի թեմայով քաղաքական կամ սեփական ինքնահաստատման փորձերը: Բա ու՞ր մնաց. «սահմանին ժամկետայինի կանգնելը սխալ է, ճիշտը պայմանագրայինների կանգնելն է»։ Թե նայած ում որդին է այդ ժամկետայինը։

Հեշտ եք մոռանում, որ չնայած ՀՀ սահմանների որոշակի լարված դեպքերին, միևնույնն է մեր հայրենիքի Արցախ հատվածը ավելի վտանգավոր է այդ առումով: Կամ էլ չեք մոռանում, ուղղակի այդպես է ձեզ հարմար:
Մեկ էլ մինչև մեկին դիրքեր ուղարկելը հիշեք, որ դուք էլ կարող եք գնալ ու դիրք կանգնել, հակառակորդին հաղթել, դիրքեր գրավել և այլն:

ՀՀ Պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյան