Արտահանձնում տեղի չի ունենա․ Պողոսյանը ընտանիքին տեղափոխել է ՌԴ

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Միհրան Պողոսյանի ընտանիքը եւս տեղափոխվել է ՌԴ

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնումը տեղի չի ունենա։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այս մասին տեղյակ է պահվել նաեւ ՀՀ իշխանություններին, ովքեր ռուսական կողմի պատասխանը չեն հրապարակում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել էր արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն գործընթացի մեջ է:

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Միհրան Պողոսյանի ընտանիքը եւս տեղափոխվել է ՌԴ։