Վալենտինա Մատվիենկոն ժամանում է Հայաստան

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ առաջարկ է եղել հաջորդ նիստը հրավիրել հոկտեմբերին, Գյումրիում, սակայն ժամկետների մասով դեռ որևէ որոշում չկա

ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է աշնանը ժամանել Հայաստան: Այցը հնարավոր է համատեղվի երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԴԽ-ի փոխխոսնակ Յուրի Վորոբևը, ով նաև վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահն է ռուսական կողմից:

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ առաջարկ է եղել հաջորդ նիստը հրավիրել հոկտեմբերին, Գյումրիում: Սակայն ժամկետների մասով դեռ որևէ որոշում չկա, քանի որ այն պետք է հարմարեցնել մյուս պաշտոնական այցերի ժամկետների հետ:

Քանի որ Մատվիենկոն աշնանը ժամանելու է Հայաստան, փորձ կարվի հենց այդ ընթացքում կազմակերպել միջխորհրդարանական նիստը: