Ռուսաստանի Տուվայի ինքնավար հանրապետության ղեկավարը РИА Новости-ի հետ զրույցում պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ այցելում է Տուվա հանգստի նպատակով, ինքն է իր ձեռքով, իր որսացած մսից խորոված պատրաստում, սակայն թե ինչպես է միսը համեմում ու մարինացնում, ոչ մեկին չի ասում ու գաղտնի է պահում։
Նա նաեւ պատմել է, որ Պուտինը սիրում է նաեւ տեղական տուվայական թեյը։ Տուվայի ղեկավարը նկատել է, որ տայգայում Պուտինը նաեւ սուրճ է խմում, իսկ թեյ պատրաստվում է հատուկ ավանդական եղանակով, տեղական կաթի համադրությամբ, որի բաղադրությունը փոխանցվում է սերնդեսերունդ։
0Comments