Պարսից ծոցի երկրներում փոշու փոթորիկ է մոլեգնում

Մանրամասներ
5

Պարսից ծոցի արաբական երկրներում, այդ թվում՝ Քուվեյթում, Կատարում, Բահրեյնում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայի արևելյան և կենտրոնական շրջաններում, փոշու փոթորիկ է մոլեգնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով այդ երկրների օդերևութաբանական կենտրոններին։

«Այս գիշեր հյուսիսարևմտյան քամու ուժեղ պոռթկումներ են գրանցվել, որոնք անապատից փոշի և ավազ են բերել՝ լրջորեն նվազեցնելով հորիզոնական տեսանելիությունը։ Մինչև 60 կմ/ժ արագությամբ քամիներ կլինեն մինչև ապրիլի 17-ը», - հայտնել է տարածաշրջանային կենտրոնը։

Միաժամանակ Կատարի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ փոշու փոթորիկը երկրում կարող է տևել մինչև շաբաթվա վերջ: Միևնույն ժամանակ Պարսից ծոցում ՝ Կատարի, Բահրեյնի ափերի մոտ, Սաուդյան Արաբիայի արևելքում և ԱՄԷ-ի արևմուտքում, կենտրոնի տվյալներով, ուժեղ ալիքներ են նկատվում, որոնց դրանց բարձրությունը հասնում է 2,5 մետրի:

Պարսից ծոցի երկրների իշխանությունները հատկապես թոքերի հիվանդություններ ունեցող բնակիչներին խնդրում են այս ընթացքում հնարավորինս քիչ լքել փակ տարածքները, դրսում գտնվելու ընթացքում օգտվել բժշկական դիմակներից:

Ավելի վաղ իրաքյան «Shafaq» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ երկրի հարավում փոշու փոթորկի պատճառով գրեթե երեք հազար մարդ է տուժել շնչահեղձությունից: