Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայողները ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Ջաբրայիլի (Ջրական) շրջանում, փոխանցում է Sputnik-ի ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով ՊՍԾ մամուլի կենտրոնին:
Աղբյուրի տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտի, որով շարժվելիս է եղել ՊՍԾ-ին պատկանող ՈՒԱԶ ավտոմեքենան, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթար:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կան տուժածներ և զոհ։
0Comments