
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։15-ի սահմանում Դավթաշենի կամրջի վրա բախվել են 31-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի, 29-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած Kia Sorento մակնիշի, 22-ամյա Արման Մելքոնյանի վարած BMW մակնիշի, 40-ամյա Գագիկ Գաբրիելյանի վարած Opel Astra մակնիշի և 49-ամյա Գեղամ Դավթյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա․ Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
0Comments