Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Մանրամասներ
ալիև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդարադարձել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին երկրում մնայուն կայունություն հաստատելու համար։ Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել Սիրիայում ձևավորված նոր իրավիճակի համար։