Համաշխարհային տերություններն Ասադին առաջարկել են կարգավորման գործարքների տարբերակներ. Washington Post

Մանրամասներ
Ասադ Էրդողան Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ապստամբների հարձակումից մի քանի շաբաթ առաջ մերժել է համաշխարհային տերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի առաջարկները, որոնց միջոցով կարող էր ամրապնդել իշխանությունը, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով տեղի վերլուծաբաններին։

«Նրա որոշ խորհրդականներ խորհուրդ են տվել, որ նա ընդունի Իրանի հետ հարաբերությունները խզելու` ԱՄՆ-ի անուղղակի առաջարկը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց»,- ասել է սիրիացի նախկին դիվանագետ Բասսամ Բարաբանդին։

Նյութի հեղինակները խոստովանում են, որ Ասադի ռեժիմի համար ճակատագրական սխալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գաղափարների մերժումն էր, ով փորձում էր կարգավորել հարաբերությունները Դամասկոսի հետ՝ քրդական ուժերին զսպելու, սիրիական ընդդիմության հետ երկխոսություն հաստատելու Ասադի ջանքերի դիմաց և վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականների առնվազն մի մասը: