Թեև Հարավային Կորեայի նախագահը հայտարարել էր երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, սակայն խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին, ըստ Մամուլի՝ հայտնել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։
Ըստ երկրի Սահմանադրության՝ ռազմական դրությունը պետք է հանվի, երբ դա պահանջի խորհրդարանական մեծամասնությունը։
Խորհրդարանի 300 անդամներից ներկա են եղել 190-ը, բոլոր 190-ը կողմ են քվեարկել ռազմական դրությունը վերացնելու առաջարկին։
Երկրի սահմանադրության համաձայն, նախագահը պետք է չեղարկի հրամանագիրը քվեարկությունից հետո։
Կորեական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկելու համար ցատկել են խորհրդարանի ցանկապատի վրայով, քանի որ ռազմական դրության ժամանակ արգելված է քաղաքական գործունեությունը, այդ թվում` խորհրդարանի։ Ներկա պահին շենքի մոտ արդեն բախումներ են ընթանում զինվորականների և ցուցարարների միջև։ Խորհրդարանի շենքն արգելափակված է։
0Comments