Մասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանել

Մանրամասներ
Մասկ

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին «հիմար» է անվանել։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Օլաֆը հիմար է»,- գրել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը՝ արձագանքելով Գերմանիայի խորհրդարանում կոալիցիոն կառավարության փլուզման մասին լուրերին։

Ավելի վաղ Գերմանիայում իշխող կոալիցիայի փլուզման մասին հայտարարել էր Կանաչների կուսակցությունը ներկայացնող փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։ 

Հաղորդվել է նաև, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի բացառել Բունդեսթագի լուծարման հնարավորությունը, եթե պատգամավորները հրաժարվեն վստահել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։