Emirates Airlines ավիաընկերությունն արգելել է ուղևորներին փեյջերներ և ռացիաներ վերցնել ինքնաթիռ:
Այս մասին նա հայտնել է իր կայքում ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին։
Ուղևորների ձեռքերում կամ ստուգված ուղեբեռում հայտնաբերված նման իրերը կառգրավվեն Դուբայի ոստիկանության կողմից»,- ասված է հաղորդագրությունում։
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին, Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերների և կապի այլ սարքերի պայթյունների երկու ալիք էր տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ առնվազն 37 մարդ է զոհվել, մոտ 3 հազարը վիրավորվել են երկրի իշխանությունները և շիա շարժման ներկայացուցիչները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։
Ավելի ուշ՝ սեպտեմբերի 22-ին, հաղորդվել էր, որ Iran Air ավիաընկերությունը խստորեն խորհուրդ է տվել Թեհրանի և Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի միջև կայացող թռիչքների ուղևորներին օդանավում չվերցնել փեյջեր և ռացիա:
0Comments