ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղար ունի․ նա իր պարտականությունները կկատարի հոկտեմբերի 1-ից

Մանրամասներ
Մարկ Ռյուտե նատօ

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր պարտականությունները կկատարի հոկտեմբերի 1-ից։

Այս մասին ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։ Նա այս պաշտոնը կզբաղեցնի հինգ տարի։

Նշենք, որ այս տարվա հունիսին Ռյուտեի թեկնածությունը հաստատել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։

ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգն է։