ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահ է, որ ապագայում իրեն կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ, ով նախկինում թերահավատորեն էր արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերյալ։
«Ես նրա հետ աշխատել եմ չորս տարի, նա շատ հստակ ասում է, թե ինչ է ուզում, հասկանում է փոխգործակցության, ընդհանուր մոտեցումներ ձևավորելու անհրաժեշտությունը։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան», - ասել է Ռյուտեն լրագրողներին՝ Բուդապեշտ ժամանելուն պես՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ Թրամփի հետ ընդհանուր լեզու կգտնի
Մանրամասներ
0Comments