Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց, երկրում արևմտյան ռազմակայանների փակման և օտարերկրյա զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների չեղարկման դեպքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ մի ՆԱՏՕ։ Ոչ մի ռազմաբազա, ուկրաինական հողի վրա զորավարժություններ օտարերկրյա զորքերի մասնակցությամբ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ այժմ ստիպված պետք է ընդունել նոր իրողություններ, որոնցից գլխավորը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ընդգրկումն է Ռուսաստանի կազմ։
Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը չի պատրաստվում համակերպվել այն փաստի հետ, որ ուկրաինական օրենսդրությունն արգելում է ռուսաց լեզուն և մշակույթը, ռուսական լրատվամիջոցները և ուկրաինական ուղղափառ եկեղեցին։ «Սա ՄԱԿ-ի կանոնադրությամբ Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների խախտում է։ Սրա հետ կապված ինչ-որ բան պետք է անել»,- կարծում է նա։ Լավրովը նշել է, որ ռուսաֆոբ «օրենսդրական հարձակման» սկսվելուց ի վեր՝ 2017 թվականին, Արևմուտքը լռում է։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ «իր շեմին» ոչ մի ՆԱՏՕ չպետք է լինի։ Նա նաև հիշեցրել է ռուսների իրավունքների վերականգնումը։
Լավրովն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է հատուկ ռազմական գործողության նպատակի մասին։ «Սա արդարացի է և լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը: Առաջին հերթին՝ լեզվական և կրոնական իրավունքները, ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Սա լիովին համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին»,- նշել է նախարարը։
Ոչ մի ՆԱՏՕ «մեր շեմին». Լավրովը նշել է Ուկրաինայում խաղաղության պայմանները
Մանրամասներ
![Լավրով](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-03/%D4%BC%D5%A1%D5%BE%D6%80%D5%B8%D5%BE%D5%A8%20%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%20%D5%A7%20%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1.%20%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%A5%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%20%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%20%D6%87%20%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB%20%D4%B1%D4%B3%20%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B0%D5%A5%D5%BF.jpg?itok=c9i0LOpi)
0Comments