«Շեֆը ոնց ասի»․ պաշտոնյաները սպասում են Փաշինյանի հրահանգին․ Mediahub

Մանրամասներ
նիկոլ Փաշինյան ալեն քպ

Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու համար, MediaHub-ի տեղեկություններով, բացի Փաշինյանից, հրավեր է ուղարկվել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Փաշինյանի՝ վերաօծման արարողությանը մասնակցելու հարցին MediaHub-ն արդեն անդրադարձել է՝ գրելով, որ Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինելու։ 

Իսկ ի՞նչ են մտածում մյուս պաշտոնյաները։

Այսպես, Ալեն Սիմոնյանը հրավերը ստացել է, բայց քանի որ երկրում չի լինելու, չի կարող մասնակցել։
«Պարոն Սիմոնյանն այս օրերին Կանադայում է լինելու, ուստի չի կարող մասնակցել»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Իսկ ի՞նչ է անելու նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Պարզ չէ, համենայն դեպս, մեզ չհաջողվեց պարզել։ Նրա խոսնակը «գոյություն չունի», մեր բոլոր զանգերը նա անպատասխան թողեց։ Ինչևէ, կարելի է ենթադրել, որ նա կանի այն, ինչ կասվի Փաշինյանի կողմից։

Ամենայն հավանականությամբ, իշխանական վերնախավից որևէ մեկը ներկա չի լինի Մայր Տաճարի վերաօծմանը, քանի որ ինչպես նախորդիվ գրել էինք, Փաշինյանը չի պատրաստվում մասնակցել այդ արարողությանը։

Նարե Գնունի