ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի՝ Կուրսկի ԱԷԿ այցելելու պատրաստակամությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Վիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցը Կուրսկի ատոմակայան կարող է տեղի ունենալ շատ շուտով։
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Կիևը սկսել է Կուրսկի ԱԷԿ-ի վրա հարձակում նախապատրաստել․ «Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր հարձակման արդյունքը կարող է դառնալ Եվրոպայում մասշտաբային տեխնածին աղետը, նախազգուշացրել են գերատեսչությունում՝ ՄԱԳԱՏԷ-ին և ՄԱԿ-ին կոչ անելով արձագանքել:»։
0Comments