Պանծալի հեծանվորդը չի հասկանում, որ մտնում ենք մի պատերազմի մեջ, որը մերը չի. Լևոն Զուրաբյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է, Իսրայելն ամեն ինչ անում է, որպեսզի Իրանի հետ լայնածավալ պատերազմ սկսի մինչև Իրանի ուժեղացումն ու ռազմական բալանսի հաստատումը։ Սրանից անմասն չեն կարող մնալ տարածաշրջանի երկրները, սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օլիմպիական հանգստությամբ կամ հեծանիվ են քշում, կամ էլ «չտես գյոռմամիշի» պես պտտվում են եվրոպական հանգստավայրերում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

«Մենք կարող ենք մտնել մի պատերազմի մեջ, որը մերը չի։ Եթե սկսվի իրանա-իսրայելական լայնածավալ պատերազմ, ապա Ադրբեջանն Արևմուտքի կողմից օգտագործվելու է որպես պլացդարմ Իրանին հարվածելու համար։ Բնական է, որ այս ծառայության դիմաց Ալիևն ուզելու է անվտանգության հավելյալ երաշխիքներ, որոնցից հիմնականը կարող է լինել «Զանգեզուրի միջանցքը»։ Մեր իշխանությունները, փոխանակ հիմա մտածեն այս ամենի դեմ հակաքայլերի մասին, ակտիվ դիվանագիտություն վարեն, հեծանիվ են քշում», - նկատել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։