Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ կդառնա լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերը

Մանրամասներ
սունակ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին․

«Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ են տարել ընդդիմադիր լեյբորիստները՝ վերջակետ դնելով պահպանողականների 14-ամյա իշխանությանը:

Այսպիսի հաջողության ձախակենտրոն այս կուսակցությունը հասել էր 1997-ին՝ Թոնի Բլերի գլխավորությամբ: Ի դեպ, ուշագրավ է, որ Ֆարաջի ծայրահեղ աջերը նույնպես հայտնվել են խորհրդարանում՝ 13 մանդատով:

ՄԲ նոր վարչապետ կդառնա լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերը»։