Air France-ը և լեհական LOT-ը հետաձգել են դեպի Իսրայել թռիչքների մեկնարկ

Մանրամասներ
ֆրանսիա

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հայտնել է, որ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ երկարացնում է իր բոլոր չվերթների չեղարկումը դեպի Իսրայել: Այսօր էլ լեհական LOT ավիաընկերությունն էր հայտարարել, որ մինչև նոյեմբերի 27-ը երկարացնում է դեպի Իսրայել չվերթների չեղարկումը, հայտնում է Առաջին լրատվականը։

Մեկ այլ ավիաընկերություն, որը հետաձգել է դեպի Իսրայել թռիչքների մեկնարկը, Transavia-ն է (Ֆրանսիա): Ավիափոխադրողը չեղյալ է հայտարարել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ թռիչքները մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:

Անցյալ շաբաթվա վերջին եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) որոշում կայացրեց մեկ ամսով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի վերջ, երկարաձգել ավիաընկերություններին ուղղված իր առաջարկությունը՝ մանրակրկիտ դիտարկել յուրաքանչյուր չվերթ դեպի Իսրայել: Այս ֆոնին արտասահմանյան ավիափոխադրողները չեն շտապում վերսկսել թռիչքները դեպի Իսրայել։