Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, վկայակոչելով փոխվստահության բացակայությունը, հայտարարել է, որ պաշտոնանկ է անում պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ «Լիկուդ» կուսակցությունում իր վաղեմի մրցակցին, հայտնում է Times of Israel-ը:
Իր գրասենյակի հրապարակած հակիրճ նամակում Նեթանյահուն Գալանտին հայտնել է, թե «ձեր պաշտոնավարման ժամկետը կլրանա այս նամակը ստանալուց 48 ժամ անց»:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնում ձեր ծառայության համար»,-եզրափակել է Նեթանյահուն Գալանտին ուղղված ծանուցման մեջ:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Գալանտին կփոխարինի արտգործնախարար Իսրայել Կացը, իսկ արտգործնախարարի պաշտոնում Կացին կփոխարինի առանց պորտֆելի նախարար Գեդեոն Սաարը։
«Ցավոք սրտի, թեև պատերազմի առաջին ամիսներին վստահություն կար իմ և պաշտպանության նախարարի միջև և շատ արդյունավետ աշխատանք էր տարվում, վերջին ամիսներին այդ վստահությունը ճեղքվեց»,-ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։ Ըստ Իսրայելի վարչապետ՝ իրենք տարաձայնություններ են ունեցել պատերազմի վարման հարցում, և Գալլանտը որոշումներ է ընդունել և հայտարարություններ արել, որոնք հակասում են կառավարության որոշումներին։
Նեթանյահուն միաժամանակ Գալանտին մեղադրել է «Իսրայելի թշնամիներին անուղղակիորեն օգնելու մեջ»։
0Comments