Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր փոխզիջումային համաձայնությունները պետք է ներկայացվեն Ուկրաինայում հանրաքվեի։
«Բոլոր բանակցային խմբերին ես բացատրել եմ՝ երբ դուք խոսում եք այս բոլոր փոփոխությունների մասին, և դրանք կարող են պատմական լինել, մենք ոչ մի տեղ չենք գնա, կգանք հանրաքվեի։ Ժողովուրդը պետք է ասի և տա փոխզիջումների որոշակի ձևաչափերի պատասխաններ։
Բայց թե դրանք ինչ կլինեն, դա արդեն մեր խոսակցության և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հարց է»,- ասել է Զելենսկին Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան չի համաձայնի բանակցությունների ընթացքում ռուսական կողմի առաջադրած վերջնագրերի իրականացմանը։
«Մենք վերջնագիր ունենք, ահա կետերը՝ կատարեք, հետո կվերջացնենք պատերազմը», սա սխալ է, դա ոչնչի, ոչ մի արդյունքի չի բերի։ Հարցն իմ մեջ չէ, նորից հարցն այն է, որ ժողովուրդն ու իշխանությունը միասնական են։ Օրինակ՝ տալ Խարկովը, Մարիուպոլը կամ Կիևը։ Ոչ Խարկովը, ոչ Մարիուպոլը, ոչ Կիևը, ոչ ես՝ նախագահս, չենք կարող դա անել»,- հավելել է նա:
0Comments