Իսպանիան 6 հատ Leopard տանկ է հատկացնում. Դրանք արդեն նավով ուղարկվել են Ուկրաինա

Մանրամասներ

Վեց Leopard 2A4 տանկ, որոնք նախատեսված են Ուկրաինայի համար, ուրբաթ օրը նավերով դուրս են եկել Իսպանիայից, ասվում է ռազմածովային մոնիտորինգի կայքում, գրել է Reuters-ը և երկրի Սանտանդեր քաղաքի նավաhանգստից լուսանկարներ հրապարակել, որոնցում երևում են բեռնված տանկերը:

Նշվում է, որ սա Արևմուտքի ռազմական օգնության մասն է կազմում Կիևի՝ Ռուսաստանի դեմ պայքարում:

Գերմանական արտադրության Leopard տանկերն ու զրահափոխադրիչները տարվել են բեռնատար նավի վրա, հայտնել են Reuters-ի ականատեսները։ Նավը կուղևորվի Լեհաստան, իսկ տեխնիկան կփոխանցվի Ուկրաինային, որը, ինչպես սպասվում է, կսկսի գարնանային հակահարձակումը: Թե երբ կհասնի տեխնիկան, հստակ չէր։

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսն այս ամիս ասել է, որ իր երկիրը Ուկրաինա կուղարկի 10 Leopard 2A4 տանկ, իսկ մնացած չորսը զինվորականները վերանորոգում են։ Իսպանիան վերապատրաստել է նաև տանկային անձնակազմի 40 անդամների և 15 մեխանիկների։

Հունվարին Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստացել էր իր Abrams տանկերից 31-ը, մինչդեռ Գերմանիան պարտավորվեց փոխանցել Leopard տանկերը: ՆԱՏՕ-ի երկրները խոստացել են 48 Leopard 2 տանկ ուղարկել Ուկրաինա։