Կանայք կիսամերկ լողալու իրավունք են ստացել

Մանրամասներ

Կատալոնիայում կանայք իրավունք են ստացել լողավազաններում կիսամերկ լողալու։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ դեռ 2020 թվականին Կատալոնիայում կանանց թույլ են տվել կիսամերկ շրջել, սակայն որոշ հանրային լողավազաններ չեն աջակցել նման նախաձեռնությանը։ Արդյունքում տեղի ֆեմինիստները դիմել են իշխանություններին՝ իրավիճակին ուշադրություն դարձնելու խնդրանքով։

Այժմ լողավազանների սեփականատերերին, ովքեր կարգելեն իրենց տարածքում թոփլես լողալը, կսպառնա մինչև 500 հազար եվրո տուգանք։

Միևնույն ժամանակ, որոշ ակտիվիստներ նշում են, որ նորամուծությունը դեռևս ոչ բոլոր տեղերում ուժ ունի։