Ֆինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին հանրապետության միանալու մասին օրինագծի ընդունմանը։
Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում։
Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու օրինագիծը հաստատելու համար խորհրդարանին անհրաժեշտ է եղել ձայների պարզ մեծամասնությունը: «Կողմ» է քվեարկել 184, «դեմ»՝ 7 պատգամավոր։
Օրինագծի վերջնական վավերացման համար այն պետք է հաստատի հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն։
0Comments