Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառով

Մանրամասներ
գրետա

Հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառով։

«Ես չեմ գնա Ադրբեջան COP-ին մասնակցելու։ Դա ծայրահեղ կեղծավորություն է՝ թույլ տալ ավտորիտար «նավթային» պետությանն ընդուել COP-ը»,- ասել է նա լրագրողներին Վրաստանում։

Թունբերգը հիշեցրել է Ադրբեջանի բռնաճնշումների մասին սեփական բնակչության եւ հայերի հանդեպ, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների Արցախում Բաքվի կողմից։

ՄԱԿ կլիմայի փոփոխության COP-29 գագաթաժողովը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-22-ին։