
Ղրիմի կամրջի վրա պայթյունը կազմակերպել են ուկրաինական հատուկ ծառայությունները, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության հավաստի աղբյուրին։
Լրագրողներին չի հաջողվել հատուկ գործողության մանրամասներ ստանալ։ Նրանք ընդգծել են, որ Կիևը պաշտոնական պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար։ Սակայն Ուկրաինայի իշխանությունները հումորով, տեղ-տեղ ծաղրական տոնով մեկնաբանել են Ղրիմի կամրջի փլուզումը։ Օրինակ՝ Twitter-ում Ուկրաինայի կառավարության պաշտոնական էջին հաղորդագրություն է հրապարակվել՝ «Ցավոտ այրվածք»։
0Comments