Սյունիքում Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին

Մանրամասներ
ալիև սյունիք

Սյունիքում Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին

Հայկական և ադրբեջանական կողմերի ընկալումները տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ տարբեր են. Ադրբեջանը դիտարկում է բոլոր գործընթացները որպես ռազմաքաղաքական հաղթանակ՝ շարունակելու հեռանկարով, ասում է «Աբովյան Time»-ի մեկնաբան Արման Աբովյանը:

«Փաստերից է այն, որ Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի օգնականը, նոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, որենք դուրս են Ալմա Աթայի հռչակագրի տրամաբանությունից: Մասնավորապես այն հատվածը, որը հատվում է Բերձորի (Լաչինի) միջանցքի հետ, ադրբեջանցիները պնդում են, որ հայկական սահմանը մոտ է ճանապարհին, պետք է հետ քաշվի»։