Ռուսաստանը շուտով կարող է հարձակում սկսել Սումիի մարզի ուղղությամբ․ Հրապարակի փոխանցմամբ՝ այս մասին Խարկովի բունկերում The New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Իրավիճակը ծանր է. ամեն ժամ այս իրավիճակը մոտենում է կրիտիկականի»,- ասել է Բուդանովը։
Նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերը ռեզերվներ չունեն։ «Մեր բոլոր զորքերը հիմա կա՛մ այստեղ են, կա՛մ Չասովի Յարում: Ես օգտագործել եմ այն ամենը, ինչ ունենք։ Ցավոք սրտի, մենք ռեզերվում ոչ ոք չունենք»,- նշել է ռազմական ղեկավարը։
Նա համաձայն է այն գնահատականների հետ, թե Խարկովի մոտ Ռուսաստանի Դաշնությունը հյուծում է Ուկրաինայի զինված ուժերի՝ առանց այն էլ սպառված ուժերը։
Միաժամանակ ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ Սումիի մարզի Վորոժբա և Բելոպոլիե քաղաքներից մարդկանց զանգվածային տարհանում է իրականացվում։
0Comments