Ռուսական զորքերը Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներով հարվածել են Լվով քաղաքին։ Ուկրաինայի ՀՕՊ ուժերին հաջողվել է ոչնչացնել հակառակորդի տասը հրթիռից յոթը, հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Հարվածները հասցվել են վերգետնյա կրիչներից ու սուզանավերից, Թերթի փոխանցմամբ՝ գրում է korrespondent.net-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով Լվովում վնասվել է բնակելի շենք, զոհվել է 4 քաղաքացի, վիրավորվել՝ ինը: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել էր երկրի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ էր հրապարակել Լվովում ռուսական հարձակումից հետո։
«Լվով. ռուս ահաբեկիչների գիշերային հարվածի հետևանքները, ցավոք, կան վիրավորներ և զոհեր, ցավակցում եմ ընտանիքներին, հակառակորդին անպայման շոշափելի պատասխան կլինի», - ասել էր պետության ղեկավարը։
Լվովի վրա Ռուսաստանը 10 «Կալիբր» է արձակել. ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է դրանցից 7-ը
Մանրամասներ
0Comments