Զելենսկին պաշտոնից ազատել է իր առաջին օգնականին, ինչպես նաեւ մի քանի խորհրդականների

Մանրամասներ
երմակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է իր առաջին օգնական Սերգեյ Շեֆիրին եւ մի քանի խորհրդականների, տեղեկացրել է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով նախագահի հրամանագրերին։

Ուկրաինայի նախագահը, Շեֆիրից բացի, ազատել է նաեւ մի քանի խորհրդականների, որոնց մեջ են Միխայիլ Ռադուցկին, Սերգեյ Տրոֆիմովը եւ Օլեգ Ուստենկոն։

Ազատվել են նաեւ կամավորական գործունեության հարցերով արտահաստիքային լիազոր Նատալյա Պուշկարյովան եւ պաշտպանների իրավունքների ապահովման հարցերով լիազոր Ալյոնա Վերբիցկայան։

Շեֆիրը Զելենսկու վաղեմի բարեկամն է, բիզնես-գործընկերը, գրել է ուկրաինական ԶԼՄ-ն։

Նրանք ավագ եղբոր՝ Բորիսի եւ Զելենսկու հետ ստեղծել են «Կվարտալ 95» ստուդիան։