Ֆինլանդիան կիրակի օրվանից մեկ երրորդով կսահմանափակի ՌԴ-ից ԷլեկտրաԷներգիայի ներմուծումը

Մանրամասներ
ա

Ֆիննական Fingrid Էլեկտրացանցային ընկերությունը կիրակի օրվանից՝ ապրիլի 23-ից, կսահմանափակի Ռուսաստանի հետ անդրսահմանային միացումների թողունակությունը, ինչի հետեւանքով ներմուծման կարողությունը 1300 ՄՎտ-ից կնվազի մինչեւ 900 ՄՎտ: Այդ մասին, ասվում Է ընկերության հաղորդագրության մեջ:

Ֆինլանդիայից Ռուսաստան արտահանական կարողությունը կմնա 320 ՄՎտ-ի մակարդակում: «Որոշումը հիմնված Է փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում Էներգահամակարգի համար ռիսկերի գնահատման վրա»,-հաղորդել Է Fingrid-ը:

Դա անհրաժեշտ Է Ֆինլանդիայի Էներգահամակարգի անվտանգության ապահովման համար: ՌԴ-ում ԷլեկտրաԷներգիայի արտահանման-ներմուծման միակ օպերատորը «Ինտեր ՌԱՕ» Հանրային բաժնետիրական ընկերությունն Է: Ֆինլանդիան ընկերության հիմնական արտահանական շուկան Է: 2021 թվականին այդ երկիր մատակարարվել Է ընդհանուր արտահանման 21,77 մլրդ կՎտ. ժամից 8,2 մլրդ կՎտ. ժամ ԷլեկտրաԷներգիա: «Ինտեր ՌԱՕ»-ի ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանություններից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: