Մեծ Բրիտանիան ծրագրում է Ուկրաինային փոխանցել եւս 6000 միավոր զենք, այդ թվում՝ հակատանկային հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Բացի զենքի մատակարարումից՝ Լոնդոնը մտադիր է 25 մլն ֆունտ (մոտ 33 մլն դոլար) հատկացնել ուկրաինացի զինվորականներին աշխատավարձ վճարելու համար։ Ջոնսոնն այս հայտարարությունն արել է Բրյուսելում ՆԱՏՕ-Մեծ յոթնյակ գագաթաժողովի նախաշեմին։
«Միացյալ Թագավորությունը կաշխատի մեր դաշնակիցների հետ՝ ուժեղացնելու ռազմական եւ տնտեսական աջակցությունն Ուկրաինային»,- ասել է Ջոնսոնը: «Մենք չենք կարող մի կողմ քաշվել, քանի դեռ Ռուսաստանը փոշիացնում է Ուկրաինայի քաղաքները»,- հավելել է նա։
0Comments