
Մարիուպոլի մոտ ընթացող մարտերում զոհվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, առաջին ռանգի կապիտան Անդրեյ Պալին:
Ռուսաստանի ծովային ուժերում առաջին ռանգի կապիտանի աստիճանը հավասարազոր է հետևակի գնդապետի աստիճանին:
Այդ մասին հայտնել են բռնազավթված Ղրիմում գտնվող Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը և սենատոր Եկատերինա Ալտաբաևան:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ Ռուսասատանի սկսած պատերազմում արդեն մի քանի բարձրաստտիճան ռուս սպա է զոհվել:
Ուկրաինական կողմը պնդում է, որ պատերազմի սկզբից սպանվել է հինգ ռուս գեներալ: Մոսկվան չի մեկնաբանում այդ պնդոմը:
0Comments