Զայրացած է. Ֆինլանդիայի վարչապետը թմրանյութերի թեստ է հանձնել

Մանրամասներ
ա

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ուրբաթ հայտնել է, որ թմրամիջոցների թեստ է հանձնել՝ համացանցում տեսանյութի պատճարով, որտեղ նա պարում է իր ընկերների հետ, հաղորդում է YLE ֆիննական հանրային հեռարձակողը:

«Վերջին օրերին հասարակության մեջ բավականին լուրջ մեղադրանքներ եղան, որ ես թմրանյութեր եմ օգտագործել: Այդ մեղադրանքները շատ լուրջ ու ծանրակշիռ եմ համարում։ Իմ սեփական օրինական պաշտպանության համար, թեեւ ես թմրամիջոցների թեստ հանձնելու պահանջն անհիմն եմ համարում, այդ կասկածները փարատելու համար, ես… թմրամիջոցների թեստ հանձնեցի»,- ասել է Մարին լրագրողներին:

«Ես նույնիսկ դեռահաս տարիքում թմրանյութեր չէի օգտագործում»,- հավելել է նա։

Ֆինլանդիայի 36-ամյա առաջնորդն անձնական տեսանյութերի հրապարակումից հետո խոստովանել է, որ «բուռն կերպով» զվարճացել է՝ նշելով, որ զայրացած է, որ քաղաքական հակառակորդների քննադատության պատճառ դարձած այդ կադրերը հայտնվել են ԶԼՄ-ներում։

Հինգշաբթի Մարինը հայտարարել էր, որ ալկոհոլ է օգտագործել, սակայն երեկույթի ժամանակ թմրանյութ օգտագործելու դեպքերի մասին տեղյակ չի եղել։