Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն անդրադարձել է Մերձդնեստրում ստեղծված իրավիճակին։ Ֆեյգին Live յութուբյան ալիքն տված հարցազրույցում Արեստովիչն ասել է, որ Ուկրաինան կարող է մատի մեկ չխկոցով գրավել Մերձդնեստրը, բայց եթե Մոլդովան դիմի։
«Մոլդովան պետք է դիմի Ուկրաինային և Ռումինիայի օգնությանը՝ Մերձդնեստրում սրման պատճառով։ Եթե Մոլդովան դիմի Ուկրաինային, ապա մենք կարող ենք վերահսկողություն հաստատել Մերձդնեստրում։ Ուկրաինայի զինված ուժերը դրա համար բավականաչափ ուժեր ունեն»,- ասել է Արեստովիչը։
0Comments